15.04.2025
Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է․ Հարութ Սասունյան
prev Նախորդ նորություն

Հիմա մեզ պետք է նոր «Նեմեսիս»` հանուն մեր ապագա հաղթանակների. Ղազինյան

Ցեղասպանությունից հետո մեզ հաջողվեց Ազգ մնալ և պետություն կառուցել «Նեմեսիս» ծրագրի իրագործման արդյունքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:


««Նեմեսիսը» վերականգնեց Հայի ոտնատակ տված արժանապատվությունը, հավատն ու վստահությունը մեր ուժերի նկատմամբ, բարձրացրեց մեր պայքարելու ոգին:

«Նեմեսիսը» ստիպեց աշխարհին հարգել մեզ, խոսել մեզ հետ, հաշվի առնել մեր դիրքորոշումը, ինչի արդյունքում մեզ տրվեց պետություն ունենալու իրավունք:

«Նեմեսիսը» մեզ ոգեշնչեց Արցախյան առաջին պատերազմում և պարգևեց նոր հաղթանակ:

Հիմա մեզ պետք է նոր «Նեմեսիս»` հանուն մեր ապագա հաղթանակների, մեր սերունդների արժանապատիվ կյանքի ու ապագայի . . .»,- գրել է Ղազինյանը:


 


 

Թեւակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next