Հունիսի 2-3-ը Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Այցի շրջանակներում նա պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչների հետ: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին: