2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Երևանյան «Սանսեթ բուլվար»-ը ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար: Իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ, որն արդեն 27 տարի բնակվում է ԱՄՆ-ում:
Նրա խոսքով՝ Երևանում միջազգային մյուզիքլ բեմադրելու գաղափարը ծագել է դեռևս 1999 թվականին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը դիտելուց հետո։
«Բայց այն ժամանակ դա անիրատեսական երեւակայություն էր թվում, հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ 24 տարի էր պահանջվում այն իրականություն դարձնելու համար: Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի իրականացման աշխատանքները սկսվել են 2018 թվականի աշնանը, այս ամբողջ ընթացքում ես իմ ճանապարհին հանդիպեցի բազմաթիվ մարդկանց` պրոֆեսիոնալների և «ոչ այնքան»։ Շատերի հետ եմ համագործակցել՝ փնտրելով իմ մարդկանց։ Ինձ համար կարևոր էր, որ ողջ ստեղծագործական խումբը՝ ռեժիսորի գլխավորությամբ, ճշգրիտ պատկերացներ և հասկանար, թե ինչ եմ ուզում։ Իմ պահանջներն ու որոնումներն ինձ տարան դեպի Անտոն Մուզիկանցկին, որը չէր վախենում գաղափարի մասշտաբներից»,-նշում է Պողոս Հարությունյանը:
Մյուզիքլի գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին է: Խոսելով նրա ընտրության մասին Պողոս Հարությունյանն ասում է. «Ինձ համար Թամարա Գվերդցիտելին իսկական արվեստի մարմնավորումն է։ Նրա թավշյա ձայնը պարուրում և տանում է դեպի ինչ-որ ոչ երկրային բարձունքներ: Երբ առաջարկ եղավ, որ Թամարա Միխայլովնան խաղա Նորմա Դեզմոնդի դերը, ես շատ զարմացա և ուրախացա։ Ի սկզբանե մենք նախատեսում էինք այս դերին հրավիրել մեր առաջատար օպերային երգիչներին, և նույնիսկ երկար բանակցություններ են վարվել, բայց, ըստ երևույթին, ճակատագրի կամքով մենք բախտ ունեցանք այս նախագծին միացնել տիկին Գվերդցիտելիին»։
«Լավագույնը Հայաստանի համար»-ը SKYFIST Studio պրոդյուսերական ընկերության հիմնարար սկզբունքներից է։ Հարցին, թե հայ հանրությունն այս դժվարին պահին հոգեպես պատրա՞ստ է նման մասշտաբային դիտարժան շոուի, Պողոս Հարությունյանը նշեց.
«Այս դժվարին պահին, ինչպես ասում եք, մեր Հայաստանը հեռացել է վեհից, հոգևորից, առանձնահատուկից: Մենք դա ցավով ենք նկատում, և Հայաստանում մյուզիքլի կազմակերպման պատճառներից մեկը հենց սա էր: Մենք հուսով ենք, որ մեր նախագծի միջոցով հնարավորինս շատ երիտասարդների և, իսկապես, ողջ հայ հասարակությանը, ներգրավել այդ բարձր արվեստի մեջ: Հուսով ենք, որ հայ ժողովուրդը կգնահատի մեր բոլոր ջանքերը և աշխատանքի մասշտաբը»։
«Գիտեք, երբեք լավ ժամանակ չի լինի նոր բան ներկայացնելու համար։ Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի նոր ժանրը, մեր ժողովուրդի մոտ քաղց է իսկական արվեստի նկատմամբ։ Այո, դժվար կլինի, մեծ դիմադրություն կլինի, բայց ես համառ եմ»,-ծիծաղով հավելում է նա:
Չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով: Իրականացվում է The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը: Տոմսերի և տեղեկատվություն համար՝ skyfist.com։