19.04.2025
Պատմությունը կրկնվում է. Դավիթ Բաբայան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հրեշավոր միտքը. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում մի շատ վտանգավոր, հրեշավոր միտք է արտահայտել: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը.

"Նա ասել է, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»:

Սեփական քաղաքական, գուցե իրավական պատասխանատվությունից խուսափելու Փաշինյանի սևեռումը նրան հասցնում է վտանգավոր մի հանգրվանի:

Այսինքն, ստացվում է.

• խնդիրը ոչ թե վարվող նախապատերազմյան վտանգավոր դիվանագիտությունն էր, որ հնարավոր դարձրեց պատերազմը, այլ բանակը, որը դիվանագիտական ձախողման հետևանքով՝ ստիպված էր կռվել անհավասար պատերազմում,

• խնդիրը ոչ թե պատերազմը կառավարելու, այն ճիշտ պահին կանգնեցնելու Փաշինյանի անկարողությունն էր, այլ բանակը կամ նրա ներսում ներդրված «5-րդ շարասյունը»:

Փաշինյանը «մաքրվելու» խնդիր ունի՝ պատմության, հասարակության, սերունդների աչքերում, ու ենթադրում եմ՝ առաջիկայում «վհուկների որս» ենք տեսնելու, որպեսզի խայտառակ պարտության համար ով ասես «մեղավոր լինի», բայց՝ ոչ Փաշինյանը:

Նրան, իհարկե, չի հետաքրքրում դրանից հետո ի՞նչ կմնա բանակից ու չլսելու է տալու լեգիտիմ մի հարց՝ բա 2,5 ինչո՞վ էր զբաղված իշխանությունը, երբ բանակում «5-րդ շարասյունը» զարգանում էր կամ դրա գոյությունը Փաշինյանը չէ՞ր տեսնում, երբ պատերազմից մեկ ամիս առաջ, Տավուշի ավանտյուրայի օրերին, փառաբանում էր «դավաճանական» բանակը:

«5-րդ շարասյունը» Փաշինյանի համար հասցե ունի, դրա մասին նա «համեստորեն» լռեց՝ չկտրելու համար Խզմալյանի կամ Շիրինյանի հացը...":

Արցախում հակառուսական ակցիան Փաշինյանի ցուցումո՞վ է անցկացվել․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար