12.07.2025
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է

Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա պարզաբանեց, թե ինչու է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը:


"Ընկալելով, որ ստեղծված իրավիճակում ՀՀ-ն չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, և պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը, եռակողմ հայտարարությամբ արձանագրվեց, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է",- ասաց նա:


Բայց, շտապեց հավելել Փաշինյանը, ոչ թե այն պատճառով, որ ՀՀ-ն հրաժարվում է, այլ այն պատճառով, որ Հայաստանը պարտության պատճառով չի կարող այլևս լիարժեք կատարել այդ գործառույթը՝ լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։

Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը դեմ է մարդասիրությանը. իրաքցի պատգամավորներ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ