12.07.2025
Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է
prev Նախորդ նորություն

Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը դեմ է մարդասիրությանը. իրաքցի պատգամավորներ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուտբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթաֆ Մուջլին Ալ-Շուվայլին մարտի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:


Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառել է. «Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը, մարդկությանը: Հույս ունենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի: Մաղթում ենք լավագույնը հայ ժողովրդին ու պետությանը»:


 

Արցախը առողջապահության նոր նախարար ունի
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ