Գուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությո՞ւնն է շտապեցնում ՀՀ-ին. պատգամավոր
ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:
"Ի՞նչ է անում Հայաստանը:
Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:
Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:
Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:
Գանք առանցքայինին:
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությու՞նը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:
Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությո՞ւնն է շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով",- հարցադրում է հնչեցնում Աբրահամյանը: