27.11.2024
Իրանի քաղաքացին 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է փորձել ուղարկել Ավստրիա
prev Նախորդ նորություն

Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյան

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է: 


Այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլիական Estadão լրատվականին:


«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սսննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։