11.11.2025
Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
03.10.2022
Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։ «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»,– ասվում է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում: