23.11.2024
Ինչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Մեր հարցերը մենք պետք է լուծենք, հերիք է աշխարհաքաղաքական որբի նման վզներս ծռենք

Բարձր մակարդակով տարածվում են թեզեր, որ մի քիչ էլ համբերենք` լավ է լինելու։ Ռուսներն ասել են` տարիուկես համբերեք` լավ է լինելու, սպասենք Ուկրաինայում վիճակը փոխվի, մեզ մոտ էլ կփոխվի, շուտով ռուսական անձնագիր են տալու` լավ է լինելու. Այս մասին գրում է Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը, որը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ամենամեծ քննադատն է:


"Սա կատարյալ անգործության քարոզ է, հանրությանը քնեցնելու գործընթաց։ Սա անդունդը գլորվող մեքենաների ուղևորներին համոզել է, թե անդունդի եզրին մեծ քար կա, մեքենան խփելու է` կանգնի։


Իրական պատասխանատվությունից փախչող, ամեն օր ժողովրդի թերարժեքության քարոզ անող իշխանությունն անդունդ գնացող մեքենայի արագությունն է միայն ավելացնում։ Ակնհայտ է, որ մեր հարցերը մենք պետք է լուծենք, հերիք է աշխարհաքաղաքական որբի նման վզներս ծռած սրան֊նրան նայենք կամ սրա֊նրա վրա մուննաթ գանք",- գրել է Խանումյանը։