Ազնիվ կլինի, եթե նիստն անցկացվի Հարությունյանի խոստացած Արցախի ԱԺ-ի Շուշիի նստավայրում
Ազնիվ կլինի, եթե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ՀՀ Ազգային ժողովի քննիչի հանձնաժողովի հունիսի 27-ին նախատեսվող նիստն անցկացվի Շուշի քաղաքում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից խոստացված` Արցախի Ազգային ժողովի Շուշիի նստավայրում, որը, ըստ Արայիկ Հարությունյանի պիտի պաշտոնապես բացվեր Շուշիի ազատագրման 30-ամյակի օրը, 2022 թվականի մայիսի 8-ին։ Այս մասին գրում է հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
"Այս բոլոր պատերազմական հանցագործներին պետք է տանել Շուշի, սրանց մշտական հանգրվանը Շուշիի բանտը պետք է լինի",- գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, երեկ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների Քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվելու է նաև Արայիկ Հարությունյանը: