30.09.2024
ՌԴ խաղաղապահները մեկ օրում ապահովել են մոտ հազար մեքենաների անվտանգ մուտքն ու ելքն Արցախ
27.12.2021
ՌԴ խաղաղապահները մեկ օրում ապահովել են մոտ հազար մեքենաների անվտանգ մուտքն ու ելքն Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին մեկ օրում ապահովել են մոտ 1000 ավտոմեքենաների անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ՝ դիտակետերով եւ Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողը պատմել է իր ծառայության մեկնարկի եւ Լեռնային Ղարաբաղում դիտորդական պաշտոնում խաղաղապահ ուժերի առաջադրանքների կատարման մասին: «Ռուս խաղաղապահներն ապահովում են անցակետերի միջոցով տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքների նպատակով զննման են ենթակա բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է դրանց զննումը: Ամանորի նախաշեմին զգալիորեն ուժեղանում է ավտոմոբիլային տրանսպորտի հոսքը, ինչը մեզանից պահանջում է առանձնահատուկ ուշադրություն եւ զգոնություն ՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համար», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիիլ Ռոմանովը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քսանյոթ դիտակետերը տեղակայված են Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի ողջ երկայնքով: Դիտորդական դիրքերում ծառայություն իրականացնելու համար ռուս խաղաղապահները հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով և տեսահսկման բացօթյա գմբեթավոր տեսախցիկներով: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: