23.11.2024
ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը ՀՀ-ից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից

Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից: Այս մասին գրում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

"Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:

Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ",- գրել է Բեգլարյանը: