Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի սպանության մեջ: 62-ամյա Հովհաննես Քամարյանին գնդակահարել են հունիսի 2-ի ուշ երեկոյան, հաղորդում է "Կոմերսանտը": Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, նրա ձերբակալության դեմ պաշտպանությունը չի առարկել։ "Դատարանը որոշել է Երվանդյան Հայրիկ Ալիկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, այսինքն՝ մինչեւ օգոստոսի 3-ը", - ասել է դատավորը: ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն) եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածով (զենքի ապօրինի շրջանառություն): Ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են հաջորդ օրը՝ երեկ՝ հունիսի 3-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ խոսքը քրեական հաշվեհարդարի մասին է։