9.06.2025
Արշակյանն ընդունել է հյուրանոցային եւ ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների
prev Նախորդ նորություն

Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը. 


"Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:


Կատարվածը Հայաստանում օրեցօր խորացող բռնաճնշումների, ընդդիմադիրներին լռեցնելու, երկրում տիրող վախի և հուսահատության մթնոլորտը խորացնելու նպատակ է հետապնդում:


Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին քայլն է:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։


Ընդդիմադիր սկզբունքային գործիչների արդար ընդվզումը հնազանդեցնելու բոլոր քայլերը կարճատես են և դատապարտված":

Նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին