9.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կախակնի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արմեն Աշոտյանը պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել. ՄԻՊ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Աշոտյանին:


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ:

ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։

Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։ 
Նախաձեռնված քրեական վարույթի  և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։

Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ  գլխավոր դատախազություն։


 

Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին