20.04.2025
Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում բոլոր մակարդակներում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։


«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։


Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։


«Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում»,- ասված է հաղորդագրության մեջ։


 

Ալեն Սիմոնյանը Լուազոյին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար