26.03.2026
Մոսկվան Էրդողանի վրա ճնշում պետք է գործադրի. դա կօգնի վերականգնել ազդեցությունը ՀՀ-ում
31.01.2023
Մոսկվան Էրդողանի վրա ճնշում պետք է գործադրի. դա կօգնի վերականգնել ազդեցությունը ՀՀ-ում

Ռուսական փորձագիտական միջավայրում հետաքրքիր քննարկումներ են: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: "Որոշ փորձագետներ կարծում են, թե ընտրություններից առաջ Էրդողանը խոցելի վիճակում է ու Մոսկվան նրա վրա ճնշում պետք է գործադրի մի շարք, այդ թվում՝ Ադրբեջանի «ախորժակը» զսպելու հարցերում: Ռուսական փորձագիտական շրջանակներում կարծում են, թե դա կօգնի վերականգնել ռուսական ազդեցությունը Հայաստանում:Արդեն այն փաստը, որ Մոսկվայում գիտակցել են, թե «հայկական» ուղղությամբ պրոբլեմներ ունեն՝ չափավոր դրական ազդակ է",-գրել է Սուրենյանցը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան ոչ թե հունիսի 18-ին, այլ մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին: Այս մասին հայտարարել էր Էրդողանը: