24.11.2024
Մինչ այս պահը չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը. փաստաբան
prev Նախորդ նորություն

«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում անցավ միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան»

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Սեւան քաղաքում գործում է «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։


Հունիսի 22-ին «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները պատրաստել էին միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան»։ Այն կրում էր «Հիշում ենք» խորագիրը։ Նշենք, որ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում։



Սևան քաղաքի կենտրոնի միջոցառումը սկսվեց բանաստեղծ Էդուարդ Ասադովի «Россия начиналась не с меча» բանաստեղծությամբ։



 Այնուհետև սաները ներկայացրին փոքրիկ բեմադրություն, որում անհոգ խաղում ու պարում էին, սակայն այն ընդհատվում է Լևիտանի հայտարարությամբ։ Այն է՝ սկսվել է Մեծ հայրենական պատերազմը։ Աշակերտները ասմունքեցին մի շարք բանաստեղծություններ, ներկայացրին Մեծ Հայրենական պատերազմի մասին պատմություններ, ապա խոսեցին դրա պատճառների մասին։ Միջոցառման ընթացքում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները երգեցին «Кукушка» երգը, պարեցին հայ-ռուսական պար։



«Չնայած միջոցառումը տևեց մոտ մեկ ժամ, սակայն վստահ եմ, որ երեխաները միշտ կհիշեն այս օրը։ Բոլորս պետք է հիշենք մեր հերոսներին, ում շնորհիվ այսօր ունենք հայրենիք, ում շնորհիվ կան այսօր», - ասաց ուսուցչուհի Նեկտար Համբարձումյանը, որն իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ռոժդենստվենսկու «Помните» ստեղծագործությամբ։



VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։


Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։ Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։