24.11.2024
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ
prev Նախորդ նորություն

Մինչ այս պահը չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը. փաստաբան

Մինչ այս պահը պաշտպանության կողմին այդպես էլ չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

"Օրենքով որոշումը պետք է տրամադրվեր կայացման պահից երեք ժամվա ընթացքում, մինչդեռ արդեն անցել է 145 ժամ:
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ի առավոտյան, կալանքի մասին որոշումը կայացվել է հունիսի 16-ին",- գրել է Աթանեսյանը:


Հիշեցնենք, Աշոտյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: