Մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: