23.11.2024
Ինչո՞ւ են բոլորը լռում, հանգիստ հետևում այս ամենին, կարո՞ղ է մի բան գիտեն. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու. Աբրահամյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Թվում է, որ կանխատեսելի էր ազատությունից զրկելով Աշոտյանին լռեցնելու իշխանական մոլուցքը, մյուս կողմից` քաղբանտարկյալների շարքը նման կալիբրի գործիչով համալրելը ցույց է տալիս, որ ներքին վախերն ու ճշմարտության հետ չառերեսվելն իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով:

Արմենը շատ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել` անշուշտ սա էլ կհաղթահարի, բայց մեկ է` իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու:

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին",- գրել է Աբրահամյանը:


Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը կալանավորվել է երկու ամսով: Ավելի վաղ փաստաբանը ներկայացրել էր, թե ինչո՞ւմ է մեղադրվում Արմեն Աշոտյանը: