7.09.2025
Իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Արցախի պաշարման հիմքը դրվեց Պրահայում, որտեղ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում

Արցախը պաշարված է արդեն մեկ շաբաթ։ Սա լրիվ ուրիշ ռեժիմ է։ Արցախի պաշարման հիմքը դրվեց 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

"Ալիևը միջազգային հանցագործություն է իրականացնում՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։

Արցախի պաշարման հարցում մեղավոր է նաև Արցախի ղեկավարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաշինյանի վարած քաղաքականության թեմայով լռելը, առավելևս՝ այդ ամենին սատարելը նշանակում է հանցակից լինել։

Եթե մինչև վերջերս Երևանը փող էր տալիս Ստեփանակերտին ու ձեռքերը լվանում, իսկ Ստեփանակերտում մսխում էին Երևանից ստացած փողերը, ապա հիմա փողը զրո է դառնում, քանզի սպառվող ալյուրի պայմաններում փողը լավագույն դեպքում կարող է զուգարանի թղթի դեր կատարել։

Արցախի պաշարման հարցում էլի մեղավորներ կան, բայց նշվածները հիմնականներն էին",- գրել է Թևանյանը։


 

ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որ Բաքուն թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները․ Փալոն
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը