ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Նոր Զելանդիայի ժողովրդին՝ բարօրություն»: