20.04.2025
Բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է մեղքը գցել ուրիշների վրա. Քոչարյանի գրասենյակ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը լուծել ԼՂ բնակչության գոյութենաբանական խնդիրը

ՀՀ ԱԳՆ-ն փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականցվող էթնիկ զտումների քաղաքականության վրա։


«Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։


Այսօր մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և ապահովելու ուժեղ միջազգային ներգրավվածություն՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած գոյութենաբանական, իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-յան միկրոբլոգում։


 

ՊՆ Սերժ Սարգսյանի օրոք գույքը $410 հազար պակաս վաճառվել է «Անելիք բանկ»-ին. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար