6.09.2025
ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ. ԱՄՆ կոնգրեսում լսումներ են անցկացվել

ԱՄՆ-ն չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:


Կոնգրեսականը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ խոցելի բնակչությունը շրջապատված է ավելի մեծ և ավելի հզոր ադրբեջանական ուժերով, որոնց աջակցում է Թուրքիան:


«2020 թ.-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նրա ուժերը ոչ միայն օկուպացրել են նախկին տարածքի մեծ մասը, այլև նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, և մարդկանց համար ավելի դժվար է դարձել Լեռնային Ղարաբաղում ստանալ սնունդ և այլ ապրանքներ… Մինչ մեր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել, թե որ ուղղությամբ է այդ ամենը գնում… Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները», - նշել է Քրիս Սմիթը:


Լսումները վարող մյուս կոնգրեսական Ջիմ Մաքգավերնի շեշտմամբ՝ քննարկումը տեղի է ունենում, քանի որ կան մտավախություններ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վտանգի մեջ են: Եվ այդ վախը, ըստ կոնգրեսականի, հիմնավորված է՝ հաշվի առնելով հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը ճանաչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:


«Ադրբեջանը Թուրքիա չէ, սակայն Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության հետնորդի սերտ դաշնակիցն է: Մարդիկ վախենում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենաերկարատևն է հետխորհրդային փլուզումից հետո, կարող է պատմության կրկնություն հրահրել», - նշել է Մաքգավերնը:


 

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում կմասնակցի Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը