Քիչ առաջ Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազ ընտրեց: Արթուր Դավթյանին այս պաշտոնում փոխարինեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը: Նրա օգտին քվեարկեց 70 պատգամավոր: Ընդդիմությունը բոյկոտել էր քննարկումն ու քվեարկությունը: Հիշեցնենք, Վարդապետյանի թեկնաածությունն առաջադրել էր իշխանական "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը: Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։