Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։