27.11.2024
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի մեքենաների շարժը Լաչինի միջանցքով

«Լաչին» սահմանային անցակետով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող մեքենաներով մաքսանենգության փաստերի կապակցությամբ անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերվել է «15 չհայտարարագրված բջջային հեռախոս, 115 չհայտարարագրված բջջային հեռախոսի էկրան, 120 բջջային հեռախոսի սնուցման սարք, 848 տուփ ծխախոտ, 320 լիտր բենզին»։


VERELQ-ը նշում է, որ Արցախում ԿԽՄԿ-ն դեռ չի մեկնաբանում այս տեղեկությունը։ Նշում են միայն, որ վերջին անգամ Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներին Հայաստան են տեղափոխել շաբաթ օրը։

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը տարբեր պատրվակներով արգելում է ծանր հիվանդներին Արցախից տեղափոխել Հայաստանի բժշկական կենտրոններ։