30.09.2024
Հայաստանը չարձագանքեց Ալիևի վտանգավոր հայտարարություններին, ՌԴ-ն դա արեց. Աբրահամյան
18.01.2022
Հայաստանը չարձագանքեց Ալիևի վտանգավոր հայտարարություններին, ՌԴ-ն դա արեց. Աբրահամյան

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը, ըստ էության, արձագանքել է օրեր առաջ Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված հայտարարություններին։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Ալիևը նշել էր, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված է։ՌԴ դիվանագետը նշել է, որ իր երկիրը մտահոգված է այն հանգամանքով, որ համանախագահները չեն կարողանում Ղարաբաղ այցելել։Լուկաշևիչի խոսքերով, համանախագահներին մինչև այժմ չի հաջողվել այցելել Ղարաբաղ, ծանոթանալ ստեղծված իրավիճակին և նախանշել կոնկրետ քայլեր առկա խնդիրների լուծման ուղղությամբ։Հայաստանից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում, ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը։Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի",- գրել է պատգամավորը։