29.11.2024
«Արցախգազ»-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը
prev Նախորդ նորություն

Էներգիայի աղբյուրների հոսքը պիտի վերականգնվի առանց սահմանափակումների. Կլաարը հիասթափված է

Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես բազմիցս վերահաստատվել է ԵՄ–ի կողմից, չափազանց կարևոր է, որ էներգիայի աղբյուրների հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է տարածաշրջանում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը:


«Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք տրամադրելու, խիստ անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապատվություն ապահովելու նպատակով: ԵՄ–ն անհամբեր սպասում է առաջիկա եռակողմ հանդիպմանը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ»,- գրել է Կլաարը:


Հիշեցնենք, երեր կեսօրին Ադրբեջանն լրիվությամբ անջատել է նախօրեին վերականգնված գազամատակարարումը: