25.11.2024
Նույնիսկ եթե զինվորականները լռեն, մեկ է` իշխանությունը ինչ-որ փուլում նրանց հետևից կգնա
prev Նախորդ նորություն

Օսկանյանի առաջարկի ընդունումը կփլուզի Նիկոլի իշխանությունը ներսից, ուստի կմերժեն. Բաբայան

Օսկանյանի առաջարկի ընդունումը կփլուզի Նիկոլի իշխանությունը ներսից, դրա համար Օսկանյանին մեղմ ասած կմերժեն: Այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

"Եթե շարժվենք Վարդան Օսկանյանի տրամաբանությամբ, երբ իշխնությունները ստիպված վստահեն նախկին ԱԳ նախարարին և նրան տան բանակցելու լիազորություն այն էլ մի խումբ դիվանգետների հետ միասին, ապա էլ ում՞ն է պետք իրենց իշխանությունը, եթե նրանք ընդունեն, որ անկարող են բանակցել:

Երկրորդը ոնց՞ կարող է Փաշինյանը չխոսել, սպասել Օսկանյանի գործողություններին, դա անհնար է: Դա կբերի Փաշինյանի իշխանության փլուզմանը, իսկ իրենք ամեն գնով պետք է պահեն իրենց իշխանությունը:

Հետևաբար պարոն Օսկանյանի առաջարկները ինչքան էլ լավը լինեն և հետաքրքիր, միևնույնն է կապիտուլյանտները դա չեն ընդունի որևէ ձևով և որևէ դեպքում:

Եվ երրորդը նրա առաջարկները ֆունդամենտալ տարբերվում են այսօրվա ռեժիմի բանակցային տրամաբանությունից, ինչը ևս մեկ անգամ առիթ է նրան մերժելու և չլսելու համար",- գրել է Բաբայանը: