Ինչ ուղերձ ունի իր մեջ Կլաարի նոր գրառումը
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է.
Տոյվո Կլաարը նոր գրառում է արել իր թվիթերյան էջում.
«Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես բազմիցս վերահաստատվել է ԵՄ–ի կողմից, չափազանց կարևոր է, որ էներգիայի աղբյուրների հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք տրամադրելու, խիստ անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապատվություն ապահովելու նպատակով: ԵՄ–ն անհամբեր սպասում է առաջիկա եռակողմ հանդիպմանը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ»:
Հ.Գ. Թվիթերը դիվանագետների համար հաղորդակցվելու բաց աղբյուր է, այն կարևոր միջոց է նաև մեր ուղերձները տեղ հասցնելու համար:
Ըստ իս՝ Կլաարի նոր գրառումը հայերի և նաև օտարերկրյա պաշտոնյաների/լրագրողների նախորդ գրառման կապակցությամբ հնչեցված քննադատության արդյունք է նաև",- գրել է փորձագետը: