11.11.2025
20.10.2022
"Դեպի առողջ կենսակերպ". Մրցանակներ հանձնվեցին առաջատար ընկերություններին

Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է, կյանքի հիմք, ուրախության աղբյուր, անձի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայման: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից և երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին, տիրապետի որոշակի գիտելիքների և վարի առողջ ապրելակերպ: Առաջնորդվելով այս գաղափարով՝ "ԷՅ ԷՅ ԴԻ" փրոջեքթի հերթական միջոցառումը ուղղված էր այս մշակույթի ձևավորմանն ու տարածմանը: Օրեր առաջ կայացած "Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի" խորագրով մրցանակաբաշխությունը բավական հատկանշական էր ու եզակի իր թեմատիկայով: Տարբեր տարիներին հանդես գալով տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով՝ այս անգամ ընկերությունը ցանկացավ իրականացնել մեկ այլ նախագիծ, որը հիմքում ընկած կլինի առողջ ապրելակերպը, մարդն իր առօրյա կենսակերպով:Կազմակերպչի՝ "Հայաստան-Արցախ-Սփյուռք" ամսագրի խմբագրի՝ Լ. Նազարյանի խոսքով այս մրցանակաբաշխության նպատակը հանրությանը կրթելն է, առողջ կենսակերպին անցնելուն մոտիվացնելը: Մրցանակակիրները այն կազմակերպություններն ու անհատներն էին, ում աշխատանքային գործունեությունը ամիջականորեն առնչվում էին առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը:Մրցանակակիրները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Նրանց թվում կային և սնունդ արտադրողներ և մարզասրահներ և սննդաբաններ:Բավական հետաքրքիր, եզակի օրգանական սուպերսնունդ է առաջարկում ֆիթբար ընկերությունը, որը "Առողջ սննդի ներմուծման ընկերություն" անվանակարգում մրցանակի արժանացավ:"Բարձրակարգ սպասարկման և էկոլոգիապես առողջ սննդի մատակարարման համար" մրցանակ տրվեց Balanced Plate-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանին: "Բարձրորակ և առողջ սնունդ արտադրող ապրանքանիշ" անվանակարգում մրցանակի արժանացավ NUTLETS PEANUT BUTTER ընկերության հիմնադիր Հարություն Օհանյանը, բարձրորակ գետնանուշի կարագի արտադրության համար:Տանը չսնվելու սովորույթը և հաճախակի արագ սննդի կետերից օգտվելը որպես ահազանգ հնչեցնելով՝ սննդաբանները հանդես եկան իրենց անհատական սննդակարգներն ու գրագետ նիհարելու արդյունավետ մոտեցումներն առաջարկելով:Հաշվի առնելով այս ժամանակաշրջանի մարտահրավերները, բավական պահանջված է դարձել սննդաբանի, բարձրակարգ դիետոլոգի մասնագիտությունը, ում շնորհիվ մարդը սովորում է ճիշտ բալանսավորված սնվել՝ զերծ մնալով վնասակար սննդի չարաշահումից: "Պահանջարկ ու վստահություն վայելող խորհրդատու - սննդաբան" անվանակարգում մրցանակի արժանանացավ հակատարիքային և կանխարգելիչ բժշկության ասոցիացիայի անդամ, խորհրդատու –սննդաբան Տաթևիկ Հուրիխանյանը.Սեփական օրինակով շուրջ 30 կգ քաշ կորցրած սննդաբան Ժասմենա Չախալյանը արժանացավ "Տարվա սննդաբան" անվանակարգին: "Ամենահոգատար մարզիչ-սննդաբան" անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ղալեչյանը իսկ "Տարվա առաջատար բժիշկ-սննդաբան" անվանակարգում՝ սննդաբան- խորհրդատու Տաթևիկ Հակոբյանը:"Կանանց շրջանում պահանջարկված պրոֆեսիոնալ մարզասրահ" անվանակարգում մրցանակ աստացավ Luckyfit centere –ի հիմնադիր Անահիտ Մկրտչյանը, իսկ "Տարվա մարզային պահանջարկված մարզիչ" անվանակարգում՝ պրոֆեսիոնալ մարզիչ Տիգրան Ասկարյանը:Ինչպես գեղեցկանալ հակածերացման թերապիաների միջոցով՝ միաժամանակ պահպանելով առողջությունը, իրենց մոտեցումն առաջարկեցին նաև առաջատար կոսմետոլոգները:"Թրենդային և բարձրակարգ ծառայությունների սպասարկման համար" անվանակարգում մրցանակ տրվեց Էսթետ-կոսմետոլոգ Մարինե Օսիպովային, "Տարվա պահանջարկված էսթետիկ կենտրոն անվանակարգում"՝ ELLVA AESTHETIC BEAUTY CENTER –ի հիմնադիր Էլեն Մաթևոսյանին, իսկ "Նորարարական մեթոդներ կիրառող երիտասարդ էսթետ-կոսմետոլոգ" անվանակարգում՝ Աննա Հովհաննիսյանին: