Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղություն: Այդպես, մեր երկիրը թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենահայտնի ուղղությունների եռյակում է: Թավշյա սեզոնին՝ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիների համար դեպի Հայաստան թռիչքը կարժենա 11 242 ռուբլի։ Առաջատարները Թուրքիան ու Ուզբեկստանն են: