30.09.2024
Երկրի իրավական անվտանգությունը վտանգված է․ Փաստաբանների պալատի նախագահ
14.01.2022
Երկրի իրավական անվտանգությունը վտանգված է․ Փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մասնակցել է հունվարի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ օրակարգային հարցերով աշխատանքային քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են նաև Փաստաբանական դպրոցի տնօրեն՝ Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Արմինե Ֆանյանը, ԱԺ պատգամավորներ, գործող դատավորներ և իրավական ոլորտի այլ ներկայացուցիչներ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահն իր ելույթում ընդգծել է, որ այսօր առկա են դատական իշխանության իրացման հետ կապված խնդիրներ ու քննարկվող գործիքակազմերի և առկա մեխանիզմերի պահպանման դեպքում վտանգված է լինելու երկրի իրավական անվտանգությունը: Նա կաևորել է խնդիրների օր առաջ լուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ունենալու ենք և արդեն ունենք հազարավոր դատական ակտեր, որոնք կասկածի տակ են դրվում: