25.11.2024
ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հակասում է ԱՄՆ-ի սկզբունքներին. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Ում պետք է նամակ գրի Արայիկ Հարությունյանը. Թևանյան

Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։


«Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը: Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված: Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել», - գրել է նա։