22.04.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը

ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը պատիվ ունեցավ հյուրընկալելու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, որը նշանավորեց նաև Եվրոպական միության Խորհրդում Շվեդիայի նախագահության ավարտն ու նախագահությունը Իսպանիային հանձնելը. այս մասին ասվում է դեպանության հաղորդագրության մեջ․


«Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում, ինչպիսին է օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանին։ Միջոցառման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը, ով ներկա էր փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և ԱԳՆ այլ ներկայացուցիչների հետ, արդյունավետ քննարկում ունեցավ և բազմաթիվ թեմաներով մտքեր փոխանակեց ներկա դեսպանների հետ, ներառյալ տարածաշրջանային զարգացումները և ԵՄ-Հայաստան համագործակցություն»։


 

Իրավական պետության կայացման գրավականը Սահմանադրության նկատմամբ հարգանքն է. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան