16.08.2025
Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան
19.08.2022
Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է վերջինիս գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները և քայլերը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը: «Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար էներգառեսուրսների, կապի, վստահելի ու անվտանգ ապահովման տեսանկյունից»,- ասել է նա: