Վերապատրաստման դասընթացներ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ
Համաձայն 2023 թվականի աշխատանքային պլանով նախատեսված ուսումնական ծրագրի՝ հուլիսի 3-8-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Խոշոր հրդեհների մարման մեթոդները մետրոպոլիտենում և ստորգետնյա կառույցներում» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Դասընթացն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հակահրդեհային ծառայության համալսարանից հրավիրված դասախոսների կողմից։
Դասընթացին մասնակցել են 15 փրկարարական ծառայող՝ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Երևան քաղաքի փրկարարական վարչությունից, Սևանի, Ստեփանավանի, Սպիտակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։
Դասընթացի նպատակն էր ծանոթացնել ստորգետնյա կառույցներում և մետրոպոլիտենում խոշոր հրդեհների մարման առանձնահատկություններին և կատարելագործել հմտությունները։
Դասընթացների տեսական փուլը մեկնարկել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, իսկ գործնական մասը շարունակվել «Երևանտրանս» ՓԲԸ-ին պատկանող Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղիում և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ «Զորավար Անդրանիկ» կայարանում։
Վերապատրաստման ծրագրի ավարտից հետո մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր։