27.11.2024
Արենիի ու Գանձակի ՌԼՄ կենտրոնների սաները նշել են «Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը»
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբն առաջարկել է արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգային հանձնաժողովը հուլիսի 11-ին կքննարկի 2024 թվականի «Ազգային պաշտպանության վավերացման ակտ» օրինագծում (NDAA) առաջարկվող օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց թվում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների առաջարկած ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններն են:


Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը հայտնել է, որ այն հանտեղ նախաձեռնություն է.


«Փոփոխությունները կքննարկվեն Կանոնակարգային հանձնաժողովում: Հանձնաժողովի լսումներից հետո դրանք կխմբավորվեն՝ ընդգրկվելով տարբեր փաթեթներում՝ վերջնական քվեարկության համար:


«Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար առաջարկվել են ավելի քան 1 300 փոփոխություններ, որոնցից 13-ը հայանպաստ օրինագծեր են»: