17.06.2025
Արցախում սննդի սակավությունը չափազանց սուր է. Արտակ Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը Մոնղոլիայի հետ համագործակցության խորացման հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Մոնղոլիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.


«Ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին Մոնղոլիայի ազգային տոնի կապակցությամբ։


Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Մոնղոլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցում։


Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-մոնղոլական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:


 

Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան