3.04.2026
Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու միջազգային առումով. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ. քաղաքագետ

Թուրքիան, հատկապես տնտեսական լրջագույն խնդիրների ֆոնին, փորձում է բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանն ու շարունակում.

«1.Անկարան, խախտելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, Թուրքիա այցելած Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա է վերադարձնում «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։

2.Վիլնյուսում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Շվեդիայի առաջնորդների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Անկարան այլևս չի խոչընդոտելու Ստոկհոլմի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը։

3.Չի բացառվում ռազմական-քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները Թուրքիայի և Ուկրաինայի միջև։

Ինչպես և կանխատեսվում էր, արդեն հետընտրական շրջանում Էրդողանի վարչակարգը, իրավիճակային առումով Ռուսաստանից ստանալով հնարավոր առավելագույնը, փորձելու է վերականգնել մանևրի հավասարակշռությունը հակամարտ բևեռների միջև։

Վստահաբար, Անկարայի վերոնշյալ քաղաքական ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով աստիճանական խնդիրներ է առաջացնելու Մոսկվայի հետ հարաբերություններում, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։

Հայաստանի տեսանկյունից՝ այս իրողությունը պահանջում է առնվազն ակնդետ կերպով հետևել Մոսկվա-Անկարա հարաբերությունների դինամիկային՝ անհրաժեշտ մանևրի հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար»,- գրել է Պետրոսյանը։


 


 

Բացառիկ հնարավորություն՝ Դավիթ Տոնոյանին. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար