30.04.2025
Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցվեցին
prev Նախորդ նորություն

Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր վիշտը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր վիշտը և զորակցություն հայտնում ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով:

Թող Աստված լուսավորի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա կորուստը սգացողներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր, գործողություններ ԼՂ շրջափակումը վերացնելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով