Փաշինյանը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը հետագայում ևս կշարունակի նպաստել Ուզբեկստանի զարգացմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:
Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը միտված կլինեն թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելուն, ինչին իր նպաստը կբերի գալիք ամսում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: