Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները։ Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հայտնել Ֆրանսիայի մտադրությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։