Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր դրել են այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" հիմքը: Այս մասին գրում է EADaily-ն՝ վկայակոչելով անդրկովկասյան հանրապետության լրատվամիջոցները։ Բաքվում նման «միջանցքի» հիմքն են համարում ղարաբաղյան տարածաշրջանում նոր ավտոմայրուղու կառուցման մեկնարկը՝ Հորադիզ-Ջեբրաիլ-Զանգիլան-Աղբենդը։ Երեքշաբթի ավելի վաղ կարճատեւ այցով Ադրբեջան ժամանած Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը: