ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Այսօր նա պետք է մասնակցեր իր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին։