1.10.2024
Գնաճը գլոբալ ազդեցության արդյունք է, մենք փորձում ենք այն զսպել. Նիկոլ Փաշինյան
03.02.2022
Գնաճը գլոբալ ազդեցության արդյունք է, մենք փորձում ենք այն զսպել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 3-ի նիստում խոսեց Հայաստանում արձանագրվող բարձր գնաճի և այն զսպելուն ուղղված կառավարության ջանքերի մասին: Փաշինյանը նախ նշել է, որ 2021 թվականին արձանագրված 7,2% գնաճը գլոբալ ազդեցության արդյունք է, որը կառավարությունը փորձում է զսպել: «Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի այն բերել պլանավորած միջակայքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ 2019-ին Հայաստանում գրանցվեց գնանկում, թեպետ պարենային ապրանքների շուկայում ամբողջ աշխարհում գնաճ կար: «Դրան մենք հանգիստ էինք վերաբերվում, քանի որ դա մենաշնորհների հաղթահարման արդյունք էր»,-նշեց Փաշինյանը: Այդ տարվա գնանկումով հանդերձ, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանն ուներ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը։ «Ներկա գնաճի մեջ ներքին արհեստական խթաններ չկան, դրանք արտաքին ազդեցության հետևանք են», - վստահեցրեց նա։