25.11.2024
Դուրս գալ Ալիևի թելադրած բովանդակությունից, քանի ուշ չէ. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրկին Թուրքիայի աջակցությունն է հայցել

Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետ կապված դիվանագիտական և քարոզչական բարդ իրավիճակում Ադրբեջանը կրկին Թուրքիայի աջակցությունն է հայցել։ Խնդիրը նոր կարևոր նրբերանգներ է ստացել Վագիֆ Խաչատրյանի ձերբակալման միջադեպից հետո։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանն ու շարունակում.

"Այս համատեքստում նոր շաբաթը մեկնարկել է քարոզչական դաշտում Անկարայի կողմից Բաքվին աջակցող լայնամասշտաբ քարոզչական արշավով։

Իսկ Ջ. Բայրամովի՝ Անկարայում անցկացվելիք բանակցություններից հետո, վստահաբար, ականատես կլինենք ներկա թեմատիկ ուղղություններով Թուրքիա-Ադրբեջան քարոզչական, քաղաքական համագործակցության նոր մակարդակի",- գրել է Պետրոսյանը։